Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վատիկանի համապատասխան պաշտոնյաներ համապատասխան հետևություններ կանեն

Վատիկանի համապատասխան պաշտոնյաներ համապատասխան հետևություններ կանեն
20.05.2025 | 10:17

ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան հրավիրված էր Հռոմի պապի գահակալությանը, սակայն նրա ինքնաթիռին թույլ չեն տվել հատել ԵՄ որոշ երկրների օդային տարածքը, քանզի գործում են պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ բանդերականների դեմ պատերազմի պատճառով:

Ի՞նչ է սա նշանակում:

Նշանակում է, որ ԵՄ քաղաքական շրջանակներն իրականում դաստիարակությունից, շնորքից և քաղաքական կուլտուրայից զուրկ կենդանիներ են:

Այ ուռոդներ, դուք դրանով Պուտինին վնաս չեք տալիս, դրանով դուք նսեմացնում եք Պետրոսի տեղապահին՝ մերժելով նրա հյուրին ինչ-որ օդային տարածքի հարցում:

Սրանք քրիստոնյա չեն:

Բայց դա մենք գիտեինք վաղուց:

Չի կարող քրիստոնեություն դավանող ազգը հանդուրժել ինչ-որ միասեռական ամուսնություններ, ԼԳԲՏ և այլ պղծություններ:

Բայց երբ անձամբ Հռոմի պապի հրավերով անձին թույլ չեն տալիս հասնել Հռոմ, նշանակում է, որ սրանք արդեն փաթաթած ունեն նաև իրենց հոգևոր առաջնորդին:

Կարծում եմ, Վատիկանի համապատասխան պաշտոնյաներ համապատասխան հետևություններ կանեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ